Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Լուրեր

24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Չինաստանի Շըծիաճուան քաղաքի գործադիր փոխքաղաքապետ Լիու Ծյունճիի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է գյուղատնտեսության, սննդամթերքի վերամշակման, առևտրի, գիտության, տեխնոլոգիաների, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացման ու գործարար կապերի ամրապնդման հեռանկարները։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։

«Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում նոր ծրագրերի իրականացմանն ու երկարաժամկետ գործընկերային կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր։

Արման Խոջոյանը նշել է, որ երկու երկրների միջև համագործակցության մեծ ներուժ կա: Հաշվի առնելով, որ չինական կողմը հետաքրքրված է հայկական արտադրանքով, հայկական կողմը պատրաստ է աջակցել երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի հաստատմանը։

Լիու Ծյունճիին հատկապես կարևորել է համագործակցության հնարավորությունները գյուղատնտեսության, գիտության և տեխնոլոգիաների, սննդամթերքի վերամշակման, առևտրի, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված հարցերի շուրջ գործնական քայլեր իրականացնելու վերաբերյալ:

Պատվիրակությունը Հայաստան է ժամանել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում անցկացվաղ միջոցառումներին մասնակցելու նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում։