Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
Երևանում նոյեմբերի 27-ին կկայանա Mix Fight 59 խառը մենամարտերի մրցաշարը։
«Սպորտի կառավարման կենտրոնի» մարզադահլիճում կայանալիք մրցաշարի ընթացքում կկայանա 11 մենամարտ MMA-ի ու K1-ի կանոններով, իսկ շոոուն կեզրափակվի 4 մարզիկների մասնակցությամբ K1-ի գրան Պրի մրցաշարով, որի հաղթողը պայմանագիր կստորագրի աշխարհի առաջատար կազմակերպություններից մեկի՝ Ճապոնիայի K1-ի գրան պրիի հետ։
Mix Fight 59-ի մասնակից բոլոր մարզիկների անունները հայտնի կդառնան առաջիկայում։

