Կիրակի օրը «Մեծ յոթնյակի» երկրների առաջնորդները տեսակոնֆերանսի միջոցով բանակցություններ են վարել՝ ինչպես արձագանքել Ռուսաստանի կողմից Ուկրաինա զինված ներխուժմանը։ Միաժամանակ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հայտարարել են Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ G7-ի առաջնորդները խոստացել են խստացնել Ռուսաստանի տնտեսական մեկուսացումը …

