Ղազախստանից ՀԱՊԿ ուժերի դուրսբերումը կսկսվի երկու օրից․ այս մասին ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ հայտարարել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ «ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հիմնական առաքելությունը հաջողությամբ ավարտվել է, երկու օրից կսկսվի ՀԱՊԿ խաղաղապահների միավորված զորախմբի փուլային դուրսբերումը: Գործընթացը <…> կտևի ոչ ավելի, քան տասը օր»,- ասել է նա՝ ելույթ ունենալով խորհրդարանի պատգամավորների առջև։ Հիշեցնենք, որ ՀԱՊԿ Հավաքական …