Թուրքիայում Ուկրաինայի դեսպանը՝ Անկարայի կողմից ՌԴ-ին «Բայրաքթար»-ների հնարավոր վաճառքի մասին

Լուրեր

09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
Բոլորը

Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը ՌԲԿ-Ուկրաինային տված հարցազրույցում անդրադարձել է Անկարայի կողմից ՌԴ-ում «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրության հիմնման հնարավորությանը։

«Ես ուղիղ խոսել եմ այդ գործարանի տերերից մեկի հետ։ Նա ասել է, որ նրանք ոչ միայն նման պլաններ չունեն, այլև նման բան չեն էլ կարող պատկերացնել։ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի կողմից ևս եղել է պարզաբանում, որ «Բայրաքթար»-ների շուրջ քննարկումը եղել է կես կատակ ձևով, երբ Պուտինն Էրդողանի հետ է խոսել՝ «դուք Ուկրաինային «Բայրաքթար»-ներ եք մատակարարում, եկեք մեզ հետ էլ համագործակցեք», որին ի պատասխան՝ Էրդողանը միայն ժպտացել է»,- ասել է Բոդնարը։

Նա նշել է, որ ռուս-թուրքական համագործակցությունը բավական անհարմար է ոչ միայն Ուկրաինայի, այլև այլ երկրների համար ևս։ Դա պայմանավորված է, առաջին հերթին, С-400 համակարգերի գնմամբ, բազմիցս արծարծվում է ռուսական կործանիչների մատակարարման թեման եւ այլն։

«Այդ թեմաները ժամանակ առ ժամանակ հայտնվում են հանրային տիրույթում։ Բացառված չէ, որ օրակարգում որևէ տեղ  բարձրացվեն կողմերի կողմից, սակայն իրականանում նման համագործակցության գնալու համար պետք է լրջորեն խզել հարաբերությունները ՆԱՏՕ-ի ներսում, որին Թուրքիան հաստատ չի գնա»,- ասել է դեսպանը։

Հիշեցնենք՝ թուրքական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, որ Էրդողանը կուսակցական ղեկավարության հետ հանդիպման ժամանակ գործընկերներին ասել է, թե Թեհրանում վերջերս կայացած հանդիպման ժամանակ Պուտինը դիմել է իրեն՝ առաջարկելով գործարք կնքել ՌԴ-ում թուրքական «Բայքար» ընկերության հետ՝ հարվածային անօդաչու թռչող սարքեր արտադրելու համար։ Անդրադառնալով այս թեմային՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չէր հերքել Պուտինի առաջարկի մասին լուրը՝ նշելով, որ երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը մշտապես օրակարգում է։ Նա հաստատել էր, որ երկու երկրների նախագահների վերջին շփումների ընթացքում շոշափվել է ռազմատեխնիկական համագործակցության թեման։

Ի դեպ, օգոստոսի 5-ին Սոչիում կայացած Էրդողան-Պուտին հանդիպմանը թուրքական պատվիրակության կազմում էր  ռազմարդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։

Էմմա Չոբանյան