Պեսկովն արձագանքել է Պուտինի և Զելենսկիի միջև հանդիպում կազմակերպելու՝ Էրդողանի առաջարկին

Լուրեր

09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը հնարավոր է միայն այն բանից հետո, երբ երկու երկրների բանակցողների պատվիրակությունները կկատարեն իրենց «տնային աշխատանքը»։ Իսկ հիմա ամենաբարձր մակարդակով բանակցություններ վարելու նախադրյալներ չկան։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է նախագահներ Պուտինի և Զելենսկիի միջև բարձր մակարդակով հանդիպմանը, ապա դա հնարավոր է այն բանից հետո, երբ բանակցող պատվիրակությունները անեն ամբողջ տնային աշխատանքը։ Այդ տարրը ևս բացակայում է։ Դրա համար պարոն Էրդողանի կողմից նշված անհրաժեշտ նախադրյալները ներկայում չկան»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Պուտինի և Զելենսկիի միջև բանակցություններ կազմակերպելու առաջարկը։

Պեսկովը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Էրդողանը բազմիցս առաջարկել է իր ծառայությունները և ջանքեր գործադրել՝ Ուկրաինայում խաղաղ գործընթաց նախաձեռնելու համար։

«Մենք գիտենք, որ նրա դերը շատ մեծ է ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցությունների մի քանի փուլերի շատ լավ պայմանների կազմակերպման գործում։ Եվ Թուրքիայի նախագահը շարունակում է նման քաղաքական կամք արտահայտել՝ ջանքեր գործադրելով՝ օգնելու նման գործընթացին»,- ասել է Պեսկովը՝ խոսելով օգոստոսի 5-ին Սոչիում կայացած Պուտինի և Էրդողանի հանդիպման արդյունքների մասին։

Միաժամանակ, Պեսկովն ասել է, որ բանակցությունների ուկրաինական պատվիրակությունը«ռադարներից դուրս է եկել»։

«Այդ առումով հիմա որևէ բանակցային գործընթաց չկա»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Էմմա Չոբանյան