Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը թուրք-ադրբեջանական համագործակցությունը «կենսական» է անվանել Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար «Իրականացնելով այնպիսի հսկայական նախագծեր, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարերը և Տրանսանատոլիական գազատարը (TANAP), մենք կարևոր ներդրում ենք ունեցել տարածաշրջանային և գլոբալ էներգետիկ անվտանգության գործում»,- «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ հայտարարել է նա Բաքվի էներգետիկ շաբաթվա մասնակիցներին ուղղված իր շնորհավորական ուղերձում։

