Հայաստանում իրանական ավտոմեքենաների արտադրություն է գործարկվելու

Լուրեր

24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
Բոլորը

Հայաստանում իրանական մեքենաների արտադրության գիծ է գործարկվելու՝ Իրանի Առևտրի խթանման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյմանփակի աջակցությամբ, հայտնում է IRNA գործակալությունը։

Նշվում է, որ իրանցի պաշտոնյան ու Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը քննարկել են առևտրային հարաբերությունների զարգացումը, ապրանքների տարանցման այլընտրանքային ուղիները, ինչպես նաև կենցաղային և էլեկտրոնային սարքավորումների համատեղ արտադրական գծի գործարկումը։

Փեյմանփակը հայտարարել է, որ Իրանի խոշորագույն ավտոարտադրողներից մեկը ծրագրում է Հայաստանում ավտոմեքենաների արտադրության գիծ գործարկել։

«Հաշվի առնելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը՝ դա կարող է ունենալ լավ արդյունքներ երկու երկրների համար»,-ասել է նա։

Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ հոկտեմբերի կեսերին Հայաստանում իրանական առևտրի կենտրոնի բացմանը Երևան կայցելի Իրանի առևտրային պատվիրակությունը։ Խոսելով հանքարդյունաբերության ոլորտում երկու երկրների համագործակցության զարգացման մասին՝ պաշտոնյան ասել է, որ Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցումը շատ կարևոր է, որը Հյուսիս-Հարավ նախագծում է ներառված։

Էմմա Չոբանյան