Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարություն է տարածել այսօր ադրբեջանական ԶՈւ-ի կողմից Արցախի Փառուխ գյուղ ներխուժելու առնչությամբ։ Նրա գրառման մեջ ասվում է, «20-րդ դարասկզբին Արցախի հայության նկատմամբ իրագործված ցեղասպանական գործողությունները, 1921թ. Խորհրդային Ադրբեջանին բռնակցելուց հետո արցախահայության նկատմամբ 70-ամյա հալածանքները, համակարգված խտրականության ու էթնիկ ատելության բացահայտ և ուղղորդված քայլերը, արցախահայության ազատ կամարտահայտությանը բռնանալու համար 1988թ.-ից …