Ուկրաինայի Զապորոժիեի ատոմակայանի տարածքի գնդակոծությունները վերսկսվել են, և պատերազմող կողմերը կրկին միմյանց մեղադրել են դրանց համար։ Ռուսական զորքերը հրթիռային և հրետանային հարվածներ են հասցրել Նիկոպոլ քաղաքին, որը գտնվում է Եվրոպայի ամենամեծ ատոմակայանից Դնեպր գետի հակառակ ափին, հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն, գրում է VOA-ի ռուսական ծառայությունը։ «Ատոմակայաններում հրդեհներ են, էլեկտրաէներգիայի անջատումներ և այլն, որոնք …

