Հայաստանի Հանրապետության «Կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տասներկուամյա միջնակարգ կրթությունը պարտադիր է մինչև սովորողի 19 տարին լրանալը։ Ներկայումս Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվող շուրջ 300 անձ չունի լիարժեք միջնակարգ կրթություն, ինչը խոչընդոտ է հանդիսանում ազատությունից զրկված անձանց սոցիալական հաջող վերաինտեգրումն ապահովելու և կրկնահանցագործության ռիսկերը նվազեցնելու գործում։ Այդ նպատակով՝ ՀՀ Արդարադատության նախարարության կողմից նախաձեռնվել են օրենսդրական փոփոխություններ, …