Ուժեղացված վերահսկողության արդյունքում ՀՀ Սյունիքի մարզի Շիկահող համայնքի հարակից տարածքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները հայտնաբերել են ապօրինի հատված 22խմ ընկուզենի տեսակի ծառ, որի շրջակա միջավայրին հասցված վնասի չափի հաշվարկը գերազանցել է 2.200.000 դրամը․ տեղեկացնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։ «Նյութերը փոխանցվել են ՀՀ ոստիկանություն»,- ասված է հաղորդագրությունում։

