Ուկրաինան հայտնել է Խարկովի մարզում 20 բնակավայրի ազատագրման մասին

Լուրեր

27.11.2026 | 23:12
Աշտարակում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 22:23
«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո
27.11.2026 | 21:55
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց․ առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ ու ավելի քան 1000 փամփուշտ
27.11.2026 | 21:42
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությունը
27.11.2026 | 21:27
Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոս փողոց խաչմերուկից մինչև Խորենացու հատվածը որոշ ժամանակ փակ կլինի
27.11.2026 | 21:14
Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ այն չի տարածվի ԵՏՄ երկրների վրա
27.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. TRIPP−ը մեկնարկեց․ Ի՞նչ է շահելու և ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը
27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
Բոլորը

Ուկրաինայի զինված ուժերը Խարկովի մարզում ավելի քան 20 բնակավայր են ազատագրել, հայտնել է Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ շտաբի պետի տեղակալ Ալեքսի Գրոմովը, գրում է Korrespondent-ը։

«Խարկովի ուղղությամբ կորցրած տարածքները վերականգնելու նպատակով շաբաթվա սկզբից պաշտպանական գործողության շրջանակում Ուկրաինայի Զինված ուժերը Ազգային գվարդիայի ստորաբաժանումների և այլ ուժային մարմինների հետ համատեղ ակտիվ գործողություններ են իրականացնում որոշակի ուղղություններով։ Այս պահի դրությամ զինվորականները մխրճվել են հակառակորդի պաշտպանության մեջ մինչև 50 կմ։ Որոշ բնակավայրերում ֆիլտրացիոն գործողությունները շարունակվում են։ Խարկովի ուղղությամբ ակտիվ ռազմական գործողությունների ընթացքում ազատագրվել է ավելի քան 20 բնակավայր»,- ասել է նա։

Հավելենք, որ ԱՄՆ-ի Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի գնահատմամբ՝ Խարկովի մարզում UAF-ն առնվազն 20 կիլոմետր խորությամբ մտել է Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ՝ հետ գրավելով մոտավորապես 400 քառակուսի կիլոմետր տարածք:

 

Տաթև Ֆռանգյան