ՀՀ առողջապահության նախարարությունը, ազգային ծրագրով, անվճար դեղորայք է տրամադրում հեպատիտ C-ով վարավկաված պացիենտներին: Տեղեկությունը լրագրողներին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատու, «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» տնօրենի տեղակալ Նարինե Սարգսյանցը։ Նրա խոսքով՝ աստիճանաբար ծրագրի շրջանակում բուժվողների թիվը պետք է ավելացնել: «Ծրագիրը ենթադրում է դեղերի՝ ուղիղ ազդեցության հակավիրուսային պրեպարատների անվճար տրամադրում: Ներկայում անվճար տրամադրվում …