ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և մտահոգություն հայտնում ՀՀ բնակավայրերի ուղղությամբ հարվածների կապակցությամբ

Լուրեր

03.11.2026 | 19:40
«Գյումրին մե՛ր քաղաքն է»․ ռուս զինծառայողների կողմից բռնության ու նվաստացման նոր դեպքի մասին ահազանգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:25
78 տարում առաջին անգամ NBA-ի թիմը մրցաշրջանի սկզբում խաղացել է վեց բասկետբոլիստով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:15
Հարավային Կորեան և Թուրքիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը միջուկային էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում
03.11.2026 | 19:02
Տուսկը հայտնել է, որ Լեհաստանը Կալինինգրադի մարզի հետ սահմանին հատուկ գործողության շրջանակում կանխել է ռուսական կողմից սադրանքը
03.11.2026 | 18:47
Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր. ԼՈՒՍԱՆԿԱՐ
03.11.2026 | 18:35
ՀՀ-ում անազատության մեջ հայտնված անձանց թիվն աճել է 386-ով․ անցնող 11 ամիսների վիճակագրությունը
03.11.2026 | 18:27
Սպիտակ տունը հայտարարել է Մելանյա Թրամփի մասնակցությամբ՝ Վաշինգտոնում ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպման մասին
03.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Կուպմանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը տնտեսության և էներգետիկայի ոլորտներում
03.11.2026 | 18:10
Փաշինյանն ու Մեցոլան քննարկել են ԵՄ-ՀՀ հարաբերությունները // Լավրովը «3+3» ձևաչափով հանդիպման մասին․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 18:05
RSF-ը Բիձինա Իվանիշվիլիին և Իլհամ Ալիևին ներառել է «մամուլի ազատության գիշատիչների» ցանկում
03.11.2026 | 17:56
Ռոնալդուի որդին առաջին անգամ հրավիրվել է Պորտուգալիայի Մ-17 հավաքական
03.11.2026 | 17:45
Ասել է` մոլորվել է, կնոջը սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը` Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:36
ԱԺ ծեծկռտուքը՝ անպատիժ չթողնելու պահանջ․ ՀԿ-ները քննադատել են Փաշինյանին, Ռուբինյանին և Կարապետյանին
03.11.2026 | 17:34
Բյուջե-2027-ի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
Բոլորը

Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ընթացող մարտական գործողություններով։

«Շատ անհանգստացած ենք Հայաստանի  և Ադրբեջանի սահմանի երկայնքով հարձակումներից, այդ թվում՝ Հայաստանի բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածների մասին հաղորդումների կապակցությամբ: ՆԱՏՕ-ն անհապաղ ռազմական գործողությունների դադարեցման ու շտապ ապաէսկալացիայի կոչ է անում»,- ասվում է Կոլոմինայի թվիթերյան գրառման մեջ։

Հիշեցնենք՝ երեկ կեսգիշերին ադրբեջանական զինուժը լայնամասշտաբ ագրեսիա է ձեռնարկել ՀՀ սահմանների ուղղությամբ։ Իրավիճակը ժամը 14։00-ի դրությամբ որոշ ուղղություններով մնում է ծայրահեղ լարված․ հակառակորդը դիրքային առաջխաղացման փորձեր է իրականացնում 4 ուղղություններով՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։

Թեև այսօր առավոտյան ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր ժամը 10։00-ից հրադադարի մասին պայմանավորվածության մասին, սակայն հայկական կողմը պաշտոնապես չի հաստատել պայմանավորվածության փաստը, իսկ ՊՆ-ի վերջին հաղորդագրությունը ցույց է տալիս, որ հրադադարն առայժմ չի գործում։

Պաշտոնական տվյալներով՝ հայկական կողմն այս պահին 49 զոհ ունի։

Էմմա Չոբանյան