Լոռու մարզի Դսեղ, Դեբեդ, Եղեգնուտ, Վահագնի, Վահագնաձոր, Փամբակ, Վանաձոր բնակավայրերի բնակիչներն, ինչպես նաև Դսեղի առողջության և ՔՈԱՖ֊ ՍՄԱՐԹ կենտրոնների շահառուներն այսուհետ կտեղաշարժվեն նոր ու ժամանակակից ավտոբուսով: Այս մասին տեղեկացնում են Լոռու մարզպետարանից: Ծրագրի շնորհիվ Դսեղ֊Վանաձոր երթուղու վրա գտնվող 7 բնակավայրերի համար ստեղծվել է միջհամայնքային տրանսպորտային կապ։ Նոր ավտոբուսը Փամբակի համայնքապետարանին հանձնվեց ՔՈԱՖ֊ՍՄԱՐԹ կենտրոնում։ Ներկա էին …

