Եթե այս աճի պայմաններում ծախսերը ավելացվեն, թոշակը կտրուկ բարձրացվի, կայունության խնդիրներ կլինեն. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Ռուսաստանում խնդիրների ֆոնին Հայաստանի տնտեսությունը շարունակում է աճել, նաև ռուս այցելուների հաշվին։ Այս և հարակից թեմաների մասին զրուցել ենք տնտեսագետ, «Ամբերդ» վերլուծական կենտրոնի վերլուծաբան Նարեկ Կարապետյանի հետ։

–Պարո՛ն Կարապետյան, նախ փոխարժեքների մասին խոսենք։ Դոլարը շարունակում է ամրապնդվել նոր փոխարժեքի հորիզոնում։ Սա որքա՞ն կտևի։

-Իհարկե, տնտեսագետների շրջանում ընդունված է համարել, որ փոխարժեքի վերաբերյալ կանխատեսումները չարդարացված, նաև անշնորհակալ գործ է։ Բայց դրանք նաև իրականում անհրաժեշտ են։

–Արտահանող ընկերությունների մի մասը դոլարով էր կնքել պայմանագրերը, հետո եղավ դոլարի փոխարժեքի կտրուկ փոփոխություն։ Հիմա մարդիկ դոլարո՞վ կնքեն պայմանագրերը, ռուբլո՞վ, ինչո՞վ։

-Տեսեք՝ ես մի հետաքրքիր զարգացում կմատնանշեի։ Մեր անշարժ գույքի շուկայում գները հայտարարվում էին դոլարով, և այս տատանողականության ֆոնին կառուցապատողների մեծ մասն անցավ գները դրամով հայտարարելուն և դրամով գնանշելուն։

–Վատ ավանդույթը կոտրվեց։

-Այո՛, այդ վատ ավանդույթն իրականում կոտրվեց։ Նման զարգացումներ տեղի են ունենում նաև արտահանման ոլորտում։ Որոշակիորեն արտահանողներն իրենց պայմանագրերը դոլարից հանում են, տեղափոխում են ռուբլու, գուցե նաև դրամային պայմանագրեր են կնքում։ Ամեն դեպքում, երբ տեսանելի է, որ դրամը երկու ուղղությամբ կարող է տատանողական լինել, իր գործն անում է, և այստեղ դոլարայնացման նվազեցման ազդեցություններ է ունենում։

Եվ արտահանողները պետք է գիտակցեն երկու ուղղությամբ տատանումների ռիսկերը և փորձեն հեդջավորման գործիքների միջոցով այդ ռիսկերը կարգավորել, օրինակ՝ բանկի հետ համաձայնության գալով՝ նախապես տվյալ ժամանակահատվածի համար փոխարժեք ֆիքսելով։

–Ունենք իրավիճակ, երբ Հայաստանի տնտեսությունն իր պոտենցիալից ավելի է աճում։ Այսինքն, եթե շատ կոպիտ արտահայտվենք, ապա մեր տնտեսությունն իր գլխից բարձր է թռչում։ Ի՞նչ վտանգներ ունի սա։

-Այո՛, ճիշտ եք, մեր տնտեսության պոտենցիալ աճի գնահատականները մասնագետների շրջանում 4-5, մաքսիմում՝ 6 տոկոսի շրջանակում են գնահատվել, որովհետև այդպիսին է եղել մեր աճի միջին ցուցանիշը։ Եվ այդ պոտնցիալից ավելի արագ աճն արտաքին դրական գործոնների չեզոքացման ներքո նվազելու է։ Իհարկե, թե դրա ազդեցություններն ինչպիսին կլինեն, կախված է իրականացվող քաղաքականություններից։

Օրինակ, եթե այդ աճի պայմաններում լրացուցիչ հարկային եկամուտներն ընդունվեն որպես տրված մեծություն և, դրան զուգահեռ, ծախսային բեռի ավելացում տեղի ունենա, այսինքն՝ պետությունը, տեսնելով այդ լրացուցիչ եկամուտները, կտրուկ բարձրացնի թոշակները, աշխատավարձերը, սոցիալական ծախսերը, ապա հետագայում դա կարող է կայունության խնդիրների հանգեցնել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան