Գյումրիում երթուղիների թիվը կնվազի՝ գործող 9 երթուղու փոխարեն կլինի 7-ը։ Սակայն, սա չի նշանակում, որ քաղաքի որոշ թաղամասեր դուրս կմնան սպասարկումից. դրանք կսպասարկվեն որոշ ուղղություններ երկարացնելու հաշվին: Այս մասին Գյումրու «Երկխոսություն» մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ նշեց Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի առաջատար մասնագետ Արամ Սարուխանյանը՝ տեղեկացնելով, որ Գյումրիում այս պահին շահագործվում են սուբվենցիոն ծրագրով …

