Ադրբեջանի ՊՆ-ն առաջին տվյալներն է հայտնել Հայաստանի դեմ նախահարձակ գործողությունների հետևանքով կորուստների մասին։ Մասնավորապես, տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, Բաքվի սադրանքի հետևանքով զոհվել է 50 ադրբեջանցի զինծառայող, որից 8-ը՝ Պետական սահմանապահ ծառայության զինծառայողներ։ Համացանցում տարածված լուսանկարներից երևում է, որ զոհերի մեծ մասը հատուկ նշանակության ուժերի զինծառայողներ են, սպաներ։ Վիրավորների մասին Ադրբեջանի ՊՆ-ն տվյալներ չի հայտնել։ Էմմա Չոբանյան

