Մայիսի 30-ից հունիսի 1-ը Հայաստանում էր Չեխիայի Հանրապետության անվտանգության ուժերի գլխավոր տեսչության պատվիրակությունը՝ տնօրեն, բրիգադի գեներալ Ռադիմ Դրագունի գլխավորությամբ։ Մայիսի 30-ին պատվիրակությանն ընդունեցին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանն ու ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաղինակ Մարտիրոսյանը։ Ողջունելով հյուրերին՝ Արմեն Մկրտչյանը կարևորեց ԵՄ երկրների իրավապահ կառույցների հետ ՀՀ ոստիկանության փոխգործակցությունը։ Նշեց, որ Չեխիայի …