Իրանական անօդաչուները HIMARS-ներ չեն և էապես չեն ազդի պատերազմի ընթացքի վրա․ ISW

Լուրեր

23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
23.11.2026 | 20:21
20։05-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքում բուք է
23.11.2026 | 20:13
ՌԴ կառավարությունը սկսել է նախապատրաստվել Կալինինգրադի մարզի տրանսպորտային շրջափակմանը
23.11.2026 | 20:07
Ալեն Սիմոնյանը Լիտվայի նախագահի գլխավոր խորհրդականի հետ քննարկել է անվտանգության ոլորտում համագործակցությունը
23.11.2026 | 20:00
Ապահովագրավճարների 93%-ը հատուցվել է քաղաքացիներին, թեև՝ 88% գործակից էր նախատեսվել․ Հայկ Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 19:58
Պաշտոններից հետ են կանչվել Հայաստանի 6 դեսպաններ և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը
23.11.2026 | 19:45
Ով է «հարթում» TRIPP-ի ճանապարհը․ բռնագանձման ենթակա ընկերությունը մեկնարկեց աշխատանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 19:39
Սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունները՝ մեկ նյութում
23.11.2026 | 19:25
Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 232 անձի․ ազատ են արձակվել հակակառավարական ցույցերի մասնակիցներ
23.11.2026 | 19:13
Հայտնի են 2027-ի ՏԻՄ ընտրությունների անցկացման օրերը
23.11.2026 | 19:00
Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում
23.11.2026 | 18:52
Վարչապետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին
23.11.2026 | 18:40
Մարալ Արթինը 7 խաղում 8 գոլ է խփել Սաուդյան Արաբիայում
23.11.2026 | 18:32
Նոր Սահմանադրության նախագծով ԱԺ-ն կարող է անվստահություն հայտնել նաև փոխվարչապետերին, նախարարներին և դեսպաններին
23.11.2026 | 18:26
Մհեր Գրիգորյանն ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է «ԹՐԻՓՓ»-ի շինարարության մեկնարկի նախապատրաստական աշխատանքները
Բոլորը

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) ուկրաինական պատերազմի ամենօրյա վերլուծության մեջ գրում է, որ Ռուսաստանի կողմից իրանական անօդաչու սարքերի օգտագործումը չի տալիս այն ազդեցությունը, ինչպիսին HIMARS հրթիռային կայաններն են ազդել պատերազմի ընթացքի վրա՝ հայտնվելով Ուկրաինայի բանակի սպառազինությունում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ռուսական բանակը, կարծես, չի փորձում այդ անօդաչուների հարվածներն ասիմետրիկ կերպով կենտրոնացնել ճակատին մոտ առանցքային կետերում։ Նրանք շատ անօդաչուներ են գործարկել թիկունքում քաղաքացիական թիրախների դեմ, հավանաբար, հուսալով ահաբեկչության միջոցով հասնել հաջողության։ Այդ գործողությունները հաջողություն չեն բերում»,- նշել են ինստիտուտի վերլուծաբանները։

Ուկրաինացիները, ստանալով ամերիկյան HIMARS կայանները, սկսել են օգտագործել դրանց հեռահար ու ճշգրիտ հրթիռները առաջին հերթին զենքի պահեստներին, ռուսների թիկունքում գտնվող շատբներին ու հաղորդակցություններին հարվածելու համար և, ինչպես կարծում են ռազմական փորձագետները, մեծապես դրա շնորհիվ է հաջողվել ճակատում իրավիճակը փոխել։

Էմմա Չոբանյան