Բունդեսթագի իշխող խմբակցությունը հայտարարություն է տարածել ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Բունդեսթագի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՍԴԿ) խմբակցությունը հայտարարություն է տարածել`անդրադառնելով Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան։

«ՍԴԿ խորհրդարանական խմբակցությունը մեծ անհանգստությամբ է հետևել Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության վերջին սրմանը, ներառյալ՝ հայկական տարածքում բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումներին: Ադրբեջանի զանգվածային ռազմական գործողություններով Հայաստանի սահմանների և տարածքի խախտումը որևէ կերպ չի կարող արդարացվել։ Զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական անձինք, բազմաթիվ հայերի փախուստը հայրենի քաղաքներից, ինչպես նաև ադրբեջանական զինուժի կողմից հայ գերիների նկատմամբ ռազմական հանցագործությունների և դաժան վերաբերմունքի մասին հաղորդումներն անընդունելի են։ Ռազմական հանցագործությունների վերաբերյալ փաստերը պետք է ամբողջությամբ պարզաբանվեն»,- ասվում է հայտարարության մեջ։

Խմբակցությունը ողջունում է այն փաստը, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև թեժ մարտերի կրկին բռնկվելուց հետո, երկու երկրները, նաև միջազգային հանրության աջակցությամբ, համաձայնության են եկել հրադադարի շուրջ և ընթանում են բանակցություններ։

«Վերջերս հայ ռազմագերիների ազատ արձակումը նույնպես դրական ազդանշան է։ Երկու կողմերին էլ կոչ է արվում զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է վտանգել երկու երկրների և տարածաշրջանի միջև անվտանգությունը։ Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել երկխոսությունը։ Միայն բռնությունը դադարեցնելը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղ լուծմանն ուղղված բանակցությունները և, վերջապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը կարող է հանգեցնել նրան, որ երկու երկրների ժողովուրդներն ապագայում կարողանան ապրել խաղաղության մեջ: Մենք մերժում ենք ռազմական միջոցներով փաստեր ստեղծելու փորձերը. երկու կողմերն էլ տասնամյակներ տևած հակամարտության ընթացքում ստիպված են եղել սգալ բազմաթիվ զոհերի համար, և կոչ է արվում անել առավելագույնը հանուն խաղաղ ապագայի»,- ասվում է հայտարարության մեջ ։

ՍԴԿ խմբակցությունը նաև կոչ է անում Դաշնային կառավարությունը, Եվրամիությունը և միջազգային հանրությունը՝ հետևել իրադարձություններին, շարունակել ինտենսիվ ջանքեր գործադրել երկու երկրների միջև միջնորդության ուղղությամբ և չընդունել միջազգային իրավունքի խախտումները։

Էմմա Չոբանյան