ՀՀ-ն այլևս չունի ռեսուրս՝ Արցախի ժողովրդի անվտանգությունը և իրավունքները ապահովելու․ միջազգային ճնշումն է մնացել․ Էդուարդ Աղաջանյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը Factor TV-ի հարցազրույցում լուրջ առաջընթաց է համարում Պրահայում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի համաձայնեցրած կետերը։

Տարածքային ամբողջականության ճանաչումը նա համարում է կարևորագույն համաձայնեցում՝ սկսված բանակցային գործընթացի համար։

«Ուզում եմ առանձնահատուկ նշել սրա կարևորությունը. առանց այս կարևոր և սկզբունքային կետի հնարավոր չէր լինի որևէ բովանդակային քննարկում ծավալել խաղաղության պայմանագրի շուրջ։

Սրանով սկիզբ է դրվում այս գործընթացին, ինչը լավ նորություն է»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։ Ըստ էության, Հայաստանն ու Ադրբեջանը Պրահայում կայացած հանդիպմանը վերահաստատել են 1991 թվականին ԱՊՀ մտնելիս միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումը՝ Ալմա-Աթայի հռչակագրով։

Մակրոնի և Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած հանդիպմանը Հայաստանը համաձայնվել է ԵՄ-ի քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով տեղակայելուն։ Ադրբեջանը համաձայնվել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերից՝ երկու ամիս ժամկետով։ Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով սահմանային հանձնաժողովներին աջակցելը։

Ըստ պարոն Աղաջանյանի՝ այսպիսի առաքելության կարիքն առաջացել է այն բանից հետո, երբ Ադրբեջանը հերթական անգամ սադրանքներ է կատարել ՀՀ սահմանների նկատմամբ և անհիմն մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին՝ էսկալացիայի մեջ․ «Սա թերևս լավագույն գործիքն է նմանատիպ իրավիճակները կանխելու և ապացուցելու, որ հայկական կողմը երբեք սադրիչ գործողությունների չի գնացել»,- ասաց ՀՀ իշխանական պատգամավորը։

Իսկ ինչո՞ւ կարճաժամկետ կլինի ԵՄ-ի առաքելությունը․ Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ կարիքի դեպքում հնարավոր կլինի ժամկետը երկարաձգել՝ ըստ իրավիճակի և այն գնահատականների, որ կձևավորի եվրոպական այս աշխատանքային խումբը։ Նրանց առաքելության մանդատի շրջանակներում է նախևառաջ ստեղծված սահմանային իրավիճակին ծանոթացումը, արձանագրելու, որ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են ՀՀ-ի սուվերեն տարածքը և մխրճվել դրա մեջ։

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը վերջին օրերին արձանագրեց, որ Ադրբեջանի զինուժը մտել է ՀՀ-ի սուվերեն տարածք․ «Աշխատանքային այս խումբը գալիս է դա գետնի վրա՝ գործնականում արձանագրելու և հնարավոր մեխանիզմների մասին քննարկումներ ունենալու ՀՀ իշխանությունների հետ՝ հետագա էսկալացիան բացառելու նպատակով։

Բնականաբար, արձանագրելով իրողությունները, որ Ադրբեջանի զինուժը ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք, դրան պետք է գործնական քայլեր հետևեն, ինչի արդյունքում նրանց զինուժը ելման դիրքեր պիտի վերադառնա։ Մեր ակնկալիքները նվազագույնն այսքանն են՝ տվյալ առաքելությունից և այս գործընթացներից»։

Հարց ուղղեցինք պարոն Աղաջանյանին՝ ենթադրենք Ադրբեջանն ու Հայաստանը ճանաչում են տարածքային ամբողջականությունը, ստորագրում են պայմանագիր, բայց ե՞րբ է Ադրբեջանը լքելու ՀՀ-ի սուվերեն տարածքները։

Սահմանազատման և սահմանագծման պրոցեսները կարող են տևել տասնամյակներ, այդ պրոցեսները սկսելուց առաջ Ադրբեջանը չի՞ պատրաստվում դուրս բերել զորքերը ՀՀ տարածքներից։ ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը ասում է, որ կա որոշակի ըմբռնում ՀՀ-ի և ԱՄՆ-ի մոտ, որ դեմարկացիային և դելիմիտացիային զուգընթաց պետք է ընթանա խաղաղության պայմանագրի մշակումը, ինչը և պետք է զուգորդվի Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ տարածքից դուրս գալու պրոցեսի հետ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան