«Ռուսական զորքեր, դու՛րս Ղարաբաղից»․ ակցիա՝ Բաքվում ՌԴ դեսպանատան մոտ

Լուրեր

02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվում այսօր ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիա են անցկացրել ադրբեջանական Ժողովրդավարություն և զարգացում կուսակցության ակտիվիստները, գրում են տեղական լրատվամիջոցները։

Նրանք պահանջել են Արցախից դուրս բերել ռուսական խաղաղապահ զորքերը։ Ակտիվիստներն ակցիային մասնակցել են «Ռուսական զորքեր, դո՛ւրս Ղարաբաղից» պաստառներով։

Ցուցարարները բարձրացրել են Ադրբեջանի և Ուկրաինայի դրոշները։ Նրանք նաև ՌԴ-ի պատերազմն Ուկրաինայի դեմ անվանել են ցեղասպանություն և Ռուսաստանին մեղադրել Ադրբեջանում ևս հանցագործություններ կատարելու մեջ։ Ակցիայի մասնակիցները վիրավորանքներ են հնչեցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին, ինչպես նաև մեղադրանքներ ու պահանջներ՝ Ադրբեջանի իշխանություններին։

«Նրանք, որոնք հրավիրել են այս բանակին այստեղ, պետք է պատասխան տան։ Դա ամենամեծ դավաճանությունն է Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ»,- հայտարարել են ցուցարարները։

Ոստիկաններն ուժով ցրել են ցույցը՝ ձերբակալելով երկու ակտիվիստի՝ Նիզամի Ահվերդիևին և Հուսեյն Մելիկին։

Էմմա Չոբանյան