Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել Արգավանդ-Շիրակ նորակառույց ճանապարհահատվածի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիխին Չենը և պաշտոնատար այլ անձինք. տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից: Ճանապարհահատվածի կառուցման համար 2019թ. հուլիսի 16-ին պայմանագիր է կնքվել Երևանի քաղաքապետարանի և «Լևանտինա Ինջեներիա Քոստրուցիոն» (Իսպանիա) ընկերության …