Գերմանիայի նախագահը զգուշացրել է Չինաստանից չափազանց շատ տնտեսական կախվածության մասին

Լուրեր

31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
Բոլորը

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նախազգուշացրել է Չինաստանից Գերմանիայի և Եվրոպայի չափազանց մեծ տնտեսական կախվածության մասին։

««Առևտրի միջոցով փոխակերպման» սկզբունքն այն չէ, ինչի վրա մենք կարող ենք հույս ունենալ ապագայում»,- ARD հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Շտայնմայերը Ուկրաինա կատարած այցի ժամանակ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Եվրոպա-ռուսական և գերմանա-ռուսական հարաբերությունների պատմությունը վկայում է երաշխիքների բացակայության մասին, որ տնտեսական համագործակցությունը կբերի քաղաքական մերձեցման։ Մենք բոլորս այժմ պետք է ապրենք այս մոլորության հետևանքներով»,- ասել է Գերմանիայի ղեկավարը՝ նկատի ունենալով ռուսական զինված ներխուժումն Ուկրաինա։

«Ապագայի համար դա նշանակում է, որ մենք պետք է դասեր քաղենք, պետք է կրճատենք միակողմանի կախվածությունները, որտեղ դրանք կան, և դա, առաջին հերթին, վերաբերում է Չինաստանի հետ հարաբերություններին։ Կարևոր է ավելի ինտենսիվ շփում ունենալ Չինաստանի հարևանների հետ։ Սա, իհարկե, չի փոխարինի Չինաստանի հետ առեւտրային հարաբերություններին, բայց կարող է հավասարակշռել Հարավարևելյան Ասիայի հետ հարաբերությունները»,- պարզաբանել է Գերմանիայի նախագահը։

Տաթև Ֆռանգյան