Փաշինյանը՝ Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
Բոլորը

«Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից առկա է հրավեր հոկտեմբերի 31-ին Սոչիում անցկացնել եռակողմ հանդիպում, և ես հաստատել եմ իմ մասնակցությունը»,- այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին, նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Անկեղծ ասած՝ տեղեկություն չունեմ՝ ադրբեջանական կողմը հաստատե՞լ է մասնակցությունը, թե՞ ոչ»,- նշեց վարչապետը:

Խոսելով հանդիպումից ակնկալիքների մասին՝ Փաշինյանը նշեց. «Կարծում եմ՝ վերջին անգամ այդ ֆորմատով եռակողմ հանդիպում տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերին, և կարծում եմ՝ ամենակարևոր ակնկալիքները կապված են այս ընթացքում տեղի ունենցած իրադարձությունների գնահատականի և մեկնաբանության հետ. ընդ որում՝ ավելի հետ կարող եմ գնալ, հասնել մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն:

Եվ կարծում եմ, որ շատ կուտակված հարցեր կան, որոնց վերաբերյալ մտքերի փոխանակում, պարզաբանումներ, հարցադրումներ պետք է հնչեն, այդ հարցերի օրակարգը ձեզ հայտնի է՝ սկսած ԼՂ-ում կայունության և անվտանգության ապահովման գործից:

Դուք տեղյակ եք, որ այս տարվա մարտին ադրբեջանական ԶՈՒ-երը ներխուժել էին ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի, և չեմ թաքցրել, որ մեզ համար այդքան էլ հասկանալի չէ խաղաղապահների կողմից արձագանքի բացակայությունը, և, ըստ էության, ինչ միջոցներ են ձեռնարկել այդ գործառույթներն իրականացնելու համար:

Գիտեք, որ ի հեճուկս եռակողմ աշխատանքային խմբում հնչած, ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչ-որ միջանցքների մասին հայտարարություններ են տեղի ունենում, ընդ որում՝ ոչ միայն ադրբեջանական կողմից: Ռուսաստանում էլ ինչ-որ անհասկանալի մարդիկ կան, ովքեր փորձում են այդ նարատիվը զարգացնել ի հեճուկս ՌԴ նախագահի կողմից արված հայտարարությունների, ստորագրած փաստաթղթերի և ի հեճուկս ՌԴ ԱԳ նախարարության կողմից արված հայտարարությունների, ի հեճուկս ՌԴ փոխվարչապետի արած հայտարարությունների, և շատ հարցեր կան, որոնց վերաբերյալ, կարծում եմ, շատ էական և ակտիվ քննարկում պետք է տեղի ունենա»:

Մանրամասները՝ տեսանյութում։