Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Զապորոժյեի ԱԷԿ-ը Ռուսաստանին փոխանցելու մասին։ Կրեմլն այսպիսով փորձում է օրինականացնել ուկրաինական կայանի յուրացման գործընթացը, որը շարունակվում է արդեն մի քանի ամիս, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Այն բանից հետո, երբ Ռուսաստանը «հանրաքվեներ» անցկացրեց Ուկրաինայի օկուպացված տարածքներում և պաշտոնապես բռնակցեց դրանք, ավելի քան յոթ ամիս ռուսական օկուպացիայի տակ գտնվող Զապորոժյեի ատոմակայանի …

