2023-ի հունվարի 1-ին 24 դպրոց և 53 մանկապարտեզ շահագործման կհանձնենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Կառավարությունը վերանայեց սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում ընդգրկված՝ սեյսմիկ տեսանկյունից առավել վտանգավոր առկա դպրոցների ցանկը՝ հաշվի առնելով պետական բյուջեի և այլ գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ արդեն իսկ կառուցված, վերակառուցված կամ հիմնանորոգված կրթօջախները:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ 2014-2015 թվականներին տեղի է ունեցել Հայաստանում ընդհանուր դպրոցների շենքերի ուսումնասիրություն: «437 շենք առանձնացվել է, որ ունեն սեյսմիկ խնդիրներ, վերանորոգման, ամրացման կարիք կա: Այս տարիներին իրականացված ծրագրերով այդ 437 դպրոցից 63-ում տեղի է ունեցել շինարարություն, մեծ մասն ավարտված է: Եվս 6 դպրոց այսօր որպես դպրոց չեն ծառայում, դրանք կա՛մ միավորվել են, կա՛մ այլ գործընթաց է տեղի ունեցել:

Այսինքն՝ այս որոշմամբ այդ 437-ի ցանկից հանում ենք այն դպրոցները, որոնք այլևս սեյսմիկ չեն, քանի որ նոր շենքեր ենք կառուցել, դրանք ամբողջովին նոր դպրոցներ են»,- ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան ընդգծեց, որ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը 337-ից ավելի դպրոց և 521 մանկապարտեզ է կառուցվելու․ «2023 թվականի հունվարի 1-ին մենք շահագործման կհանձնենք 24 դպրոց և 53 մանկապարտեզ»։

Մանրամասները՝ տեսանյութում։