Պուտինը մտադիր է շարունակել պատերազմը․ ISW

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հռետորաբանությունը ցույց է տալիս, որ նա լրջորեն շահագրգռված չէ Ուկրաինայի հետ խաղաղ բանակցություններով և մտադիր է շարունակել պատերազմը՝ պահպանելով առավելապաշտական նպատակները, գրում են Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) վերլուծաբանները։

Նախօրեին ԱՊՀ երկրների անվտանգության գերատեսչությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Պուտինը հայտարարել է, թե Ուկրաինան «կորցրել է իր ինքնիշխանությունը»։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն Ուկրաինային օգտագործում է Ռուսաստանի, Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի դեմ։

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն իր հերթին հայտարարել է, թե «Ուկրաինան կորցրել է որպես պետություն գոյատևելու ունակությունը», «օկուպացված է ՆԱՏՕ-ի կողմից» և «դարձել է Միացյալ Նահանգների գաղութը»։ Նման բառապաշարն անհամատեղելի է հրադադարի համար հավասար հիմունքներով բանակցությունների հետ և Ռուսաստանի սկսած հակամարտության խաղաղ կարգավորման հետ, գրում է ISW-ն։ Ընդհակառակը, դա հուշում է, որ Կրեմլը դեռ ձգտում է ռազմական հաղթանակի Ուկրաինայում և վարչակարգի փոփոխության  Կիևում, ինչը, ինչպես նա է մտածել, կվերակողմնորոշի Ուկրաինան Արևմուտքից դեպի Ռուսաստան: Սա նաև ցույց է տալիս, որ Պուտինի նպատակները դուրս են գալիս ուկրաինական տարածքից, որի բռնակցման մասին նա հայտարարել է, չխոսելով այն տարածքների մասին, որոնք իրականում վերահսկում են ռուսական զորքերը, եզրակացնում են վերլուծաբանները:

 

Տաթև Ֆռանգյան