Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում Հայաստանի տաղավարը նվիրված էր Եղիշե Չարենցին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանը 2022 թվականի հոկտեմբերի 19-23-ն առանձին տաղավարով մասնակցել է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին: Հայաստանի տաղավարն այս տարի նվիրված էր Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Ֆրանկֆուրտի ցուցահանդես-տոնավաճառն իր տեսակի մեջ միջազգային ամենամեծ գրքի հարթակն է, որին Հայաստանը մասնակցում է ավելի քան քսան տարի:
Միջոցառմանն այս տարի ներկայացել էին աշխարհի 100 երկրներից ավելի քան 7 հազար մասնակիցներ: Այն հրաշալի առիթ էր հերթական անգամ ցուցադրելու, հանրահռչակելու Հայաստանում և արտերկրում հրատարակված օտարալեզու հայ գրականությունն ու մշակութային գրավոր ժառանգությունը: Այս հարթակում ազգային տաղավար ունենալը կարևոր է նաև հայաստանյան գրական գործակալների և հրատարակիչների հանդիպումները, պայմանավորվածությունները, հետագա ծրագրերը կյանքի կոչելու առումով:

Հայաստանի տաղավարում, ինչպես նաև մյուս ազգային տաղավարներում օտարերկրյա հրատարակչությունների ներկայացուցիչներին միջոցառման բոլոր օրերի ընթացքում ներկայացվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը: Նախարարությունն այս ծրագրով աջակցում է արտերկրի այն հրատարակչություններին, որոնք ցանկանում են իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ դասական և ժամանակակից գրականություն: Այն նպատակ ունի ճանաչելի դարձնել հայ գրականությունը միջազգային հարթակներում:

Վերոնշյալ ծրագրի շրջանակում վերջին 4 տարում արտերկրում լույս է տեսել (նաև ընթացքում է) 67 գիրք՝ ավելի քան 20 լեզուներով: Այս անգամ ձեռքբերված պայմանավորվածությունները ևս հնարավորություն կտան ընդլայնելու թարգմանական ծրագրի աշխարհագրությունը:

Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության նպատակներն են գրատարածման բնագավառում միջազգային համագործակցությունը, արտերկրում հայ գրականության հանրահռչակումը, գրական դաշտի բոլոր օղակների զարգացումը: Այսպիսով՝ այն գրական արտադրանքի միջոցով նպաստելու է նաև գրական-մշակութային ժառանգության պահպանմանը, զարգացմանը և տարածմանը, ինչպես նաև հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման և զարգացման համար պայմանների ստեղծմանը:

Նշենք, որ հայկական պատվիրակության կազմում էին «Արի», «Առաջին» գրական գործակալությունները, «Անտարես», «Բուկինիստ», «Նյումեգ», «ԵՊՀ», «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին», «Վերնատուն» հրատարակչությունները և «Զանգակ» գրատունը»,- ասված է հաղորդագրությունում։