Անչափահաս տարիքում այլ անչափահասների թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվող Վ․Մ․-ի նկատմամբ պայմանական ազատազրկում է կիրառվել։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, երեկ հրապարակել է Վ․Մ․-ի գործով դատավճիռը, համաձայն որի՝ վերջինիս նկատմամբ պատիժ է նշանակվել 5 տարի ժամկետով ազատազրկումը։ Դատարանը որոշել է պատիժը պայմանականորեն չկիրառել և Վ․Մ-ի նկատմամբ սահմանել 2 տարի ժամկետով փորձաշրջան։ Վ.Մ.-ն մեղադրվում …

