ՔՊ-ն ամենաժողովրդավարական կուսակցությունն է, որը երբևէ գոյություն է ունեցել ՀՀ-ում. Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր»-ն ամենաժողովրդավարական կուսակցությունն է, որ երբևէ գոյություն է ունեցել ՀՀ-ում՝ իր ներքին և արտաքին գործընթացներով: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Անդրադառնալով ՔՊ վարչության կազմի ընտրության վերաբերյալ հարցին՝ Հարությունյանը նշեց, որ վարչության կազմում ընտրվել են այն մարդիկ, ում ընտրել են կուսակցական պատվիրակները, ամբողջ գործընթացը ուղիղ հեռարձակմամբ բոլորի աչքի առաջ է եղել։

Հարցին, թե ինչու առանցքային դեմքերը՝ ի դեմս Արարատ Միրզոյանի և Ալեն Սիմոնյանի, չեն հայտնվել վարչության կազմում, Հարությունյանն նշեց, որ Արարատ Միրզոյանը առաջադրվածների մեջ չի եղել, իսկ թե ինչու, պետք է իրեն հարցնել:

«Ընտրության արդյունքներն արտացոլում են այն իրավիճակը, որ կա կուսակցության գործունեության առումով»,- ասաց Հարությունյանը:

ՔՊ վարչության նախագահի պաշտոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտրվելու վերաբերյալ հարցին ի պատասխան Հարությունյանը նշեց․ «Ժողովրդավարական գործընթացները ՀՀ-ում հասել են այն մակարդակի, որ մենք այլևս մեկ անձի իշխանության հաստատման վտանգներ չունենք։ Կարծում եմ՝ շատ քիչ երկրներում է այլ կերպ: Խորհրդարանական կառավարման համակարգի զարգացման առումով սա նույնպես կարևոր քայլ էր»:

Մանրամասները՝ տեսանյութում։