Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծը։ Գործող օրենքով՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստուգումից 3 օր առաջ պետք է տեղեկացնի ստուգվող տնտեսվարողին՝ նրա մոտ նախատեսված ստուգման մասին: Ըստ նախագծի հեղինակներ Հերիքնազ Տիգրանյանի և Նարեկ Զեյնալյանի՝ սա կանխատեսելի է դարձնում ստուգումները տնտեսվարողի համար, և նա ավելի …

