Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի՝ Հայաստանի սահմանների վրա սկսած հարձակումից հետո միջազգային մի շարք հեղինակավոր լրատվականներ սկսեցին լուսաբանել բախումները, սակայն` ներկայացնելով դա որպես բախում «Լեռնային Ղարաբաղում» կամ «Լեռնային Ղարաբաղի սահմանին»։ Այսպես, The New York Times-ը բախումների մասին իր նյութի վերնագրում գրել էր՝ «Բախումներ են սկսվել Լեռնային Ղարաբաղում՝ հերթական պատերազմի մտավախություն առաջացնելով»։ Չնայած կայքը որոշ ժամանակ …

