Խիզախ քայլեր և չհամաձայնեցված հարցեր. Վաշինգտոնյան հանդիպման տողատակերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար դեռ կան մի շարք հարցեր, որոնք լուծում պետք է ստանան։ Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Վաշինգտոնում տեղի ունեցած Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպումից հետո այս մասին արձանագրում կա Հայաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։ Իսկ թե որոնք են այդ հարցերը, պաշտոնական հաղորդագրության մեջ չի ասվում։

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի իշխանական անդամ Սարգիս Խանդանյանի պարզաբանմամբ՝ խոսքը միայն Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցերի մասին չէ։

Հայաստանի և Ադրբեջանի նախարարները, ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության, պայմանավորվել են թափ հաղորդել բանակցություններին ու ևս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա շաբաթների ընթացքում։ Կողմերը նաև վերահաստատել են հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպումներում երկու երկրների առաջնորդների ստանձնած հանձնառությունները։

«Քաղաքացիական պայմանագրից» Սարգիս Խանդանյանն ասում է՝ սրանից կարելի է ենթադրել, որ կողմերը ցանկանում են հստակեցնել սահմանները։

Այս հարցով նախորդ շաբաթ Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների 3-րդ նիստը։ Իշխող ուժի ներկայացուցիչը դժվարացավ ասել՝ այդ հանդիպմանը որևէ շոշափելի արդյունք արձանագրվե՞լ է, թե՞ ոչ։

Քաղաքագետ Էդգար Վարդանյանը ևս այն կարծիքին է, որ խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման համար կողմերը նաև սահմանազատմանն առնչվող հարցերի շուրջ պետք է փորձեն համաձայնության գալ, ինչը ենթադրում է, որ Ադրբեջանը պետք է զորքերը հետ քաշի Հայաստանի ինքնիշխան տարածքից։

Թեև Ադրբեջանից «միջանցքային» օրակարգի վերաբերյալ մոտ երկու շաբաթ առաջ փոխվարչապետի մակարդակով հնչեց հայտարարություն, թե Բաքվի այդ պահանջը արտատարածքայնության հետ կապ չունի, այդուհանդերձ, քաղաքագետ Էդգար Վարդանյանն ասում է՝ դա դեռ չի նշանակում, որ Բաքուն հրաժարվել է այդ օրակարգից։

Վաշինգտոնի եռակողմ հանդիպմանը բացման խոսքով էր հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Նրա գնահատմամբ՝ կողմերն իրական և խիզախ քայլեր են իրականացնում անցյալը հետևում թողնելու և կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ։

Վերջին մեկ ամսվա ընթացքում սա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների երկրորդ հանդիպումն էր։ Դրանից մի քանի օր առաջ Հայաստանի արտաքին գործերի նախարարը խորհրդարանում հայտարարում էր, որ Ադրբեջանի պահանջները շարունակում են մնալ առավելապաշտական։ Դա է հաստատում Ալիևի հերթական սպառնալիքը Հայաստանին։ Վաշինգտոնյան հանդիպումից ժամեր անց Ադրբեջանի նախագահը Շուշիում հայտարարել է, թե խաղաղության պայմանագիրը պետք է լինի բացառապես ադրբեջանական պայմանների ու իրենց կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան