Իրանն ու Ռուսաստանը համատեղ նավթային խողովակաշար կկառուցեն

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանական «Մուսթազաֆան» հիմնադրամի հետ փոխկապակցված Sina Energy Gostar հոլդինգի գործադիր տնօրենը հայտարարել է, որ հոլդինգը ծրագրում է նավթամուղ կառուցել՝ ռուսական ընկերությունների աջակցությամբ նավթամթերքի տեղափոխման համար, գրում է Mehr news-ը։

Մոհամմադ Զիյարը ներկայացրել է փաստաթղթի մանրամասները, որը ստորագրվել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջիի՝ վերջերս Ռուսաստան կատարած այցի ժամանակ՝ «Տաբաշ» խողովակաշար կառուցման վերաբերյալ:

«Այս համագործակցության փաստաթուղթը ստորագրվել է Իրանի և Ռուսաստանի համատեղ տնտեսական հանձնաժողովի նիստում՝ Sina Energy Gostar Holding-ի և Promsyrieimport պետական ընկերության միջև։ Ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա «Տաբաշ» խողովակաշարը պետք է կառուցեն համատեղ այս երկու ընկերությունները։ Բանակցությունների հիման վրա այս 948 կմ երկարությամբ խողովակաշարը, որը ձգվելու է Ռաֆսանջանից Մաշհադ, կունենա երկու պոմպակայան և երեք տերմինալ»,- հայտարարել է նա։

Պաշտոնյան նշել է, որ այս նախագծի իրականացումը կտևի չորս տարի։ Որոշվել է, որ ռուսները ֆինանսական միջոցներ կտրամադրեն այս նախագծի համար։

«Այս խողովակաշարի շահագործմամբ հնարավոր կլինի տեղափոխել օրական 150 հազար բարել ծավալով նավթամթերք»,- ասել է Զիյարը։

Տաթև Ֆռանգյան