Ալիևը Շուշիից կրկին սպառնացել է Հայաստանին, միաժամանակ «զգուշացրել»՝ Իրանին, Արևմուտքին ու ՌԴ-ին

Լուրեր

09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն  այսօր այցելել է Արցախի գրավյալ Շուշի քաղաքը և զինծառայողների առջև ելույթի ժամանակ հերթական անգամ սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի ու հայ ժողովրդի հասցեին։

Ադրբեջանի նախագահը, որը հրաժարվում է կատարել իր իսկ ստանձնած պարտավորությունները 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Հայաստանին է մեղադրել դրանք չկատարելու մեջ։

«Եթե Հայաստանը ցանկանում է բարիդրացիության քաղաքականություն վարել, ապա առաջին հերթին պետք է կատարի 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթները։ Հայաստանը պետք է անկեղծ լինի Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններում. Հայաստանը չպետք է արհեստականորեն խաղա ժամանակի հետ, չպետք է սպասի ինչ-որ հրաշքի, որ ինչ-որ մեկը կգա ու իր տեղը կպայքարի։ Ոչ ոք չի գա ու կռվի իր փոխարեն»,-ասել է Ալիևը՝ կրկնելով, որ խաղաղության պայմանագիր պետք է լինի բացառապես ադրբեջանական պայմանների ու նրանց կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա։

«Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ պարտավորությունները ամբողջովին կատարված չեն։ Ինչ են անում հայկական զինված ուժերը Ղարաբաղում։ Մեր հարբերությունը անսահման չէ և ևս մեկ անգամ ուզում եմ զգուշացնել, որ եթե այդ պարտավորությունը չկատարվի, Ադրբեջանը համապասխան քայլեր կձեռնարկի»,-ասել  է Ադրբեջանի բռնապետը։

Ի դեպ, Ալիևը  «զգուշացումներ է արել» նաև Իրանին, Արևմուտքին ու ՌԴ-ին։ Անդրադառնալով Ադրբեջանի սահմանին Իրանի Զինված ուժերի զորավարժություններին նա նշել է, որ «ոչ մեկից չեն վախենում»։

«Մեր բանակը  հերոսություն, պրոֆեսիոնալզմ, նվիրում է ցուցաբերել։ Եթե պետք լինի, կհասնենք նրան, ինչին ցանկանում ենք, դա գիտեն բոլոը, և թող իմանան բոլորը, ովքեր զորավարժություններ են անցկացնում մեր սահմանին՝ ի աջակցություն Հայաստանի»,-ասել  է Ադրբեջանի նախագահը։ Նա նաև դիմել է Արևմուտքին։ «Ճիշտ է, Հայաստանի որոշ օտարերկրյա հովանավորներ ցանկանում են մեզ ինչ-որ բանում մեղադրել։ Ես պատասխանել եմ նրանց։ Կրկին, եթե սկսեն բղավել, կպատասխանեմ։ Դա ինձ չի կանգնեցնի։ Սակայն փաստը կայանում է նրանում, որ մենք պահանջում ենք մեր իրավունքը,  և միջազգային դերակատարները կասկածի տակ չեն դնում Ադրբեջանի ճշմարտացիությունը»։

Ի դեպ, Ալիևն անդրադարձել է նաև ՌԴ-ին՝ հիշեցնելով, որ ռուս  խաղաղապահները ժամանակավոր են Արցախում տեղակայված։

«Ռուս խաղաղապահները այնտեղ ժամանակավոր են տեղակայված, նրանց ժամկետը նշված է  2020թ-ի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ»,-ասել է Իլհամ Ալիևը։

Հատկանշական է, որ Ալիևը շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը Վաշինգտոնում  կայացած եռակողմ հանդիպումից շատ չանցած։

 

Էմմա Չոբանյան