Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով Վրաստանում է։ Նա հանդիպել է վրացի իր գործընկերոջ Ջուանշեր Բուրչուլաձեի հետ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության, ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների, համատեղ զորավարժությունների անցկացման, աշխատանքային հանդիպումների կազմակերպման շուրջ։ Քննարկվել են նաև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական, ռազմաբժշկական ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման, ինչպես նաև …

