Ադրբեջանի ՊՆ ղեկավարը Թբիլիսիում է․ նա հանդիպել է Վրաստանի վարչապետին

Լուրեր

30.10.2026 | 17:34
«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
30.10.2026 | 17:26
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
30.10.2026 | 17:09
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով Վրաստանում է։ Նա հանդիպել է վրացի իր գործընկերոջ Ջուանշեր Բուրչուլաձեի հետ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության, ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների, համատեղ զորավարժությունների անցկացման, աշխատանքային հանդիպումների կազմակերպման շուրջ։ Քննարկվել են նաև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական, ռազմաբժշկական ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Երկու երկրների պաշտպանության նախարարները նաև ստորագրել են 2023 թվականի երկկողմ ռազմական համագործակցության պլանը։

Բացի այդ, Զաքիր Հասանովը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Ըստ ադրբեջանական կողմի՝ հանդիպմանը նշվել է, որ ադրբեջանա-վրացական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ վստահության վրա։ Ընդգծվել է այս տարվա հոկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Վրաստան կատարած այցի առանձնահատուկ նշանակությունը։ Նշվել է, որ պետությունների ղեկավարների պարբերական հանդիպումները նպաստում են երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը։

Անդրադառնալով տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակին՝ կողմերը նշել են երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ աջակցության կարևորությունը, ընդգծել, որ երկկողմ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը։

Էմմա Չոբանյան