Զովունիից փախցրած մեքենան պարեկները հայտնաբերել են Շիրակի մարզում

Լուրեր

30.10.2026 | 17:34
«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
30.10.2026 | 17:26
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
30.10.2026 | 17:09
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոյեմբերի 13-ին, ժամը 13-ին, 1-02 ծառայություն է զանգել մի քաղաքացի և հայտնել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում կայանված իր մեքենան փախցրել են: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբ է մեկնել Զովունի: Մեքենայատերը հայտնել է, որ Զովունու 5-րդ փողոցում կայանված իր «Ֆոլքսվագենը» փախցրել են գիշերը․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Նաիրիի քրեական հետախույզները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և շուտով ստացան օպերատիվ տեղեկություն, որ մեքենան կարող է փախցրած լինել Արմավիրի մարզի մի բնակիչ:

Նաիրիի ոստիկանները կողմնորոշիչներ ուղարկեցին հարակից մարզերի գործընկերներին, մայրաքաղաքի և մարզային պարեկային ծառայություններ` հայտնելով մեքենայի և հնարավոր առևանգողի տվյալները: Միջոցառումներն արդյունք տվին նույն օրը, նաև հաստատվեց քրեական հետախույզների տեղեկությունը ավտոառևանգողի վերաբերյալ:

Շիրակի մարզի պարեկների տեսադաշտում է հայտնվում առևանգված մեքենան։ Պարեկները սկսում են հետապնդումը։ Վարորդը չի ենթարկվում նրանց օրինական պահանջներին ու, մեքենայով հանդերձ, փախչում է։ Ի վերջո, Գյումրի-Արմավիր ճանապարհին՝ Գետք գյուղի վարչական տարածքում, նա ձերբակալվում է և, առևանգված «Ֆոլքսվագենով» հանդերձ, տեղափոխվում ոստիկանության Ախուրյանի բաժին։ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ, 35-ամյա տղամարդը հայտնում է, որ մեքենան ինքն է առևանգել Զովունի գյուղի 5-րդ փողոցից: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է բացովի դանակ:
Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: