Գրող, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը շեշտում է, որ մեծ ակնածանք ունի Հայաստանի առաջին Հանրապետության ղեկավարների նկատմամբ, չնայած նրան, որ նրանց օրոք ստորագրվեց տարածքային մեծ կորուստներ ենթադրող Ալեքսանդրապոլի պայմանագիրը Թուրքիայի հետ, կիսվեց ՀՀ-ի տարածքը Ռուսաստանի և Թուրքիայի միջև, որոնք զորքերով մտնելով Հայաստան՝ վերջնագիր էին ներկայացրել կառավարությանը։ Թուրքերից այդ ժամանակ ուղերձներ էին ստանում դաշնակցական ղեկավարները՝ բանակցելու, սակայն դրանք …