Տոկաևը կշարունակի պաշտոնավարել․ հայտնի են Ղազախստանի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ղազախստանի գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններում ստացել է ձայների 81,31 տոկոսը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Նուրլան Աբդիրովը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նախնական տվյալներով՝ ընտրություններին մասնակցությունը կազմել է 69,44 տոկոս։ Գրեթե 12 միլիոն գրանցված ընտրողներից քվեարկությանը մասնակցել է ավելի քան 8,2 միլիոնը, հաղորդում է ԿԸՀ-ն։

Ֆերմերների ասոցիացիայի ղեկավար Ժիգուլի Դաիրաբաևը հավաքել է ձայների 3,42 տոկոսը, հասարակական գործիչ Կարակաթ Աբդենը՝ 2,6 տոկոսը, տնտեսագետ Մեյրամ Կաժիկենը՝ 2,53 տոկոսը։

Տոկաևի մրցակիցները նախկինում երբեք չեն եղել մեծ քաղաքականության մեջ և իրենց թեկնածության առաջադրման մասին հայտարարել են ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ։

Վերլուծաբանները կարծում են, որ Տոկաևը արտահերթ ընտրություններ է հրավիրել՝ իր հաղթանակն ապահովելու համար, նախքան իրական հակառակորդների ի հայտ գալը կամ երկրում բողոքի ցույցերի աճը: Հիշեցնենք՝ Տոկաևը Ղազախստանի նախագահ էր դարձել 2019 թ-ին,  28 տարի երկիրը ղեկավարած Նուրսուլթան Նազարբաևը արտահերթ ընտրություններում աջակցել է Տոկաևին և փաստացի իշխանությունը փոխանցել նրան։ Ուստի շատերը Տոկաևին համարում էին միայն Նազարբաևի հովանավորյալ և հավատարիմ աջակից։

Սակայն 2022 թվականի հունվարին տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո, երբ անկարգությունների հետևանքով զոհվեց առնվազն 225 մարդ, նոր նախագահը սկսեց ակտիվորեն հեռացնել նախկին առաջնորդի հարազատներին տարբեր գերատեսչությունների առանցքային պաշտոններից, այդ թվում՝ հատուկ ծառայություններում և պետությանը պատկանող ընկերություններից։

Տաթև Ֆռանգյան