Պեմզաշենում իրավիճակը լարվել է․ 5 կանայք փորձել են հրկիզել դաժան հանցագործության մեջ կասկածվողներից մեկի տունը

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Պեմզաշենում դաժանաբար սպանված 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի ու նրա երկու մանկահասակ երեխաների հարազատները՝ մի խումբ կանայք, երեկ փորձել են վրեժ լուծել։ Նրանք երեկոյան ժամը 19։30-ի սահմաններում մոտեցել են սպանության մեջ կասկածվող Վրույր Բարսեղյանի տանը, մետաղյա ձողով կոտրել են պատուհանի ապակին՝ փորձելով ներս մտնել ու հրկիզել։ Ոստիկանությունից Factor.am-ին հաստատեցին այս տեղեկությունը։

Նրանց գործողությունները կանխել են տեղում հսկողություն իրականացնող ոստիկանները։ 5 կանանց հրավիրել են ոստիկանության Արթիկի բաժին։ Կանանցից մեկը, ցույց տալով ձեռքի մեկ լիտր տարողությամբ բենզինով շիշը, հայտարարել է, որ եկել էին վրեժ լուծելու և այրելու «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում գտնվող Վրույր Բարսեղյանի տունը։

Կանանց ոստիկանությունից ազատ են արձակել, նյութերն ուղարկել են Արթիկի և Անիի քննչական բաժին։

Հիշեցնենք, որ 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի ու նրա երկու մանկահասակ երեխաների սպանության մեջ կասկածվում է երկու անձ․ նրանցից մեկը Պեմզաշեն գյուղի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանն է, մյուսը նրա ազգականը՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանը։

«Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ և 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ և 13-րդ կետերով (2 դրվագ), 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 198-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ վերջինիս 41-ամյա ազգականին՝ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 13-րդ կետերով և 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարել է: Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Արմիկ Մովսիսյան