ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն օգոստոսի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին։ Ինչպես տեղեկացրին Վայոց ձորի մարզպետարանից, հանդիպմանը ներկա էին նաև Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։ Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը …

