Արդեն հայտնել էինք, որ Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ չորեքշաբթի՝ օգոստոսի 31-ին, Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հրապարակել է բանակցությունների ուղղությունները։ «Մենք հույս ունենք, որ այդ հանդիպմանը կհամաձայնեցվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի տեքստի նախապատրաստման աշխատանքային խմբի ստեղծումը։ …

