ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ վեց երկրները, ինչպես նաև Ուկրաինայի մշտական ներկայացուցիչը համատեղ հայտարարություն են տարածել, որում «խստորեն դատապարտում են 2022 թվականի հունիսի 25-27-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայի տարածքում ռուսական հրթիռային հարվածների ուժեղացումը՝ ուղղված բնակելի տարածքներին և քաղաքացիական ենթակառուցվածքներին», փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։ Հունիսի 28-ին Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի մեկնարկից առաջ հրապարակված փաստաթղթում Ֆրանսիան, Իռլանդիան, Նորվեգիան, …