«Անցնող ամսվա ընթացքում Երևանում թափառող շների կողմից մարդկանց կծելու դեպքերի մասին ստացվել է 14 ահազանգ, որից 11-ին տրվել է համապատասխան լուծում, իսկ 3-ն ընթացքի մեջ է»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հերթական հանձնարարականի կատարման մասին զեկուցեց «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյան: Նախորդ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ՀՈԱԿ-ին հանձնարարվել էր վերլուծություն իրականացնել Երևանում շների կծման …

