Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ո՛չ ԱՄՆ-ից, ո՛չ ՌԴ-ից թույլտվություն չի խնդրել Սիրիայում և Իրաքում գործողության համար

Լուրեր

30.10.2026 | 17:34
«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
30.10.2026 | 17:26
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
30.10.2026 | 17:09
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան չի տեղեկացնում ԱՄՆ-ին կամ Ռուսաստանին Սիրիայում և Իրաքում «ահաբեկիչներին հարվածելու» ծրագրերի մասին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում, որոնք ուղեկցել են նրան Կատար այցի ժամանակ, գրում է Անադոլու գործակալությունը։

«Մենք չենք քննարկել գործողության թեման ո՛չ պարոն Բայդենի, ո՛չ պարոն Պուտինի հետ։ Միաժամանակ, Բայդենին և Պուտինին շատ լավ հայտնի է Անկարայի դիրքորոշումը, և այս տարածաշրջանում ցանկացած պահի մեր կողմից հարվածներ հասցնելու հավանականության մասին»,- ասել է էրդողանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Թուրքիայի զինված ուժերի «հակաահաբեկչական գործողությունների» թեման բարձրացվել է Բալիում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ անձնական հանդիպման, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ։

Նա նշել է, որ Թուրքիայի հատուկ ծառայությունները և իրավապահ մարմինները չեն գործում որևէ երկրի թույլտվության հիման վրա։

«Թուրքիան ինքն է որոշում՝ ինչ քայլեր ձեռնարկի։ Ամերիկացիները պետք է հստակ իմանան այս մասին: Կարծում եմ՝ նրանք արդեն հասկացել են: Բոլոր կողմերը շուտով ականատես կլինեն Թուրքիայի նոր կարևոր քայլերին»,- վստահեցրել է Թուրքիայի ղեկավարը՝ ափսոսանք հայտնելով Սիրիայի հարցում ԱՄՆ դիրքորոշման առնչությամբ։

«Մենք վշտացած ենք այն փաստից, որ ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակիցը վերջին տարիներին զինամթերքով և զենքերով լի  հազարավոր բեռնատարներ է մատակարարել Սիրիայի այն շրջաններ, որտեղ գործում են ահաբեկիչները»,- ասել է Էրդողանը՝ նշելով, որ այդ կուրսը շարունակվում է նախագահներ Բարաք Օբամայի, Դոնլադ Թրամփի և Ջո Բայդենի օրոք։

Հարցին՝ արդյո՞ք նախատեսվում է Թուրքիայի զինված ուժերի նոր գործողություն Սիրիայի հյուսիսում և Իրաքում, պետության ղեկավարը վստահեցրել է, որ թուրքական բանակի գործողությունները տարածաշրջանում ահաբեկիչների դեմ կշարունակվեն։

Նա նաև հիշեցրել է 2019 թվականի Սոչիի պայմանավորվածությունների մասին, որոնց համաձայն՝ ռուսական կողմը պարտավորություն է ստանձնել Սիրիայի որոշ հատվածներն ահաբեկիչներից մաքրման հետ կապված։ Էրդողանի պնդմամբ՝ դրանք չեն կատարվել։

Խոսելով Իրաքի հյուսիսում նախօրեին հարձակման մասին՝ Էրդողանն ասել է, որ մինչև 70 ինքնաթիռ և հարվածային անօդաչու է կիրառվել դրա համար։ Նա նշել է, որ հարվածները հասցվել են Իրաքի տարածքում մոտ 140 կմ խորությամբ և Սիրիայի տարածքում՝ 20 կմ խորությամբ։

Նշենք, որ նախօրեին Թուրքիայի իրականացրած ռազմական գործողության ժամանակ տուժել են նաև Իրաքի և Սիրիայի խաղաղ բնակավայրերը։

Էմմա Չոբանյան