Հայաստանի իշխանությունների խաղաղության օրակարգը չունի բովանդակություն․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
13.12.2024 | 20:00
Մի հանցագործ էլ Նիկոլ Փաշինյանն է, որ ՔՊ ժողովում քննարկման է դրել Աղազարյանի անձնական կյանքը, անբարո քայլ է․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:44
Արաբական երկրների և Թուրքիայի ԱԳ նախարարները կհավաքվեն Հորդանանում՝ քննարկելու Սիրիայում ճգնաժամը
13.12.2024 | 19:30
«Օրերով ջուր չի լինում», «Լույսը տանում են, մրսում ենք»․ հարցում՝ հանրային ծառայությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:15
Ինչպես է ոչնչացվում «ԳՈՒՄ»-ի շուկայից առգրավված միսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:00
Օղակը սեղմվում է Իրանի շուրջ․ ՀՀ-ի համար սարսափելի հետևանքներ կարող է ունենալ սա․ Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 18:50
Ուկրաինայի ինը էներգաբլոկներից հինգը կրճատել է հզորությունը ռուսական հարվածներից հետո. ՄԱԳԱՏԷ
13.12.2024 | 18:41
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ
13.12.2024 | 18:30
Կրասնոդարում դպրոցականների վրա դանակով հարձակված ՀՀ քաղաքացի դեռահասի ծնողները կվտարվեն ՌԴ-ից
13.12.2024 | 18:14
Պեսկովը՝ Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպման մասին, ՈՒԵՖԱ-ն 37,500 եվրոյով տուգանել է ՀՖՖ-ին․ ԼՈՒՐԵՐ
13.12.2024 | 18:12
ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
13.12.2024 | 18:05
Սիրիայում ԱՄՆ-ի քուրդ դաշնակիցները դադարեցնում են ԻԼԻՊ-ի դեմ գործողությունները՝ Թուրքիայի կողմից աջակցվող խմբերի սպառնալիքների պատճառով
13.12.2024 | 17:52
«Վրացական երազանքն» անջատել է նախագահի նստավայրի ջեռուցումը․ Խազարաձե
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ադրբեջանագետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ

-Տիկի՛ն Հայրապետյան, մինչ Հայաստանից, հատկապես՝ իշխանական թևից հնչող տեսակետները խաղաղության հասնելու և դրա անհրաժեշտության մասին են, ինչպես նաև միջազգային հանրության ուղերձները, ի՞նչ իրականություն է տիրում Ադրբեջանի հասարակական-քաղաքական շրջանակում, արդյո՞ք նրանք խաղաղության հասնելու նպատակ ունեն։

-Խաղաղությունը շատ լավ բառ է, և կարծում եմ՝ ցանկացած բանական մարդ Հայաստանում, և գուցե նաև Ադրբեջանում, երազում է խաղաղության մասին։ Խնդիրն այն է, թե ինչ են պատկերացնում խաղաղություն ասելով, որովհետև Ալիևը ևս, որը հայերի դեմ ատելություն է քարոզում, հանդես է գալիս ագրեսիվ հռետորաբանությամբ ու սպառնալիքներով, խոսում է խաղաղության մասին։ Բայց Ալիևն ավելի շատ սպառնում է խաղաղությամբ, քան թե առաջարկում է խաղաղություն։ Ադրբեջանի պատկերացրած խաղաղությունը հրաժարումն է Արցախից, ինչը ենթադրում է, որ այնտեղ այլևս հայեր չպետք է ապրեն, և ՀՀ հարցում դա իրենց նկրտումների բավարարումն է՝ կապված Սյունիքի հետ և որոշակիորեն նաև «անկլավների» հետ, այսինքն՝ ակնկալում է այնպիսի զիջումներ, որոնց հետևանքով Հայաստանը կդադարի կենսունակ պետություն լինել։ Կարծում եմ՝ սա խաղաղություն չէ։ Արդյո՞ք ադրբեջանցիներին պատրաստում են խաղաղության։ Ադրբեջանում պետական մակարդակով հայերի հանդեպ ատելություն է քարոզվում անգամ մանկապարտեզներում։ Խաղության մասին ադրբեջանցիների պատկերացումնները բնավ խաղաղության չեն տանում։

-Պարտված կողմը կարո՞ղ է հասնել իր օրակարգի պարտադրմանըտվյալ դեպքում Հայաստանը կարո՞ղ է Ադրբեջանին պարտադրել խաղաղության իր օրակարգը։ Գիտենք, որ գերտերությունները ևս խոսում են տարածաշրջանում խաղաղության կարևորության մասին, բայց այս հայտարարությունները կարո՞ղ են չիրականանալ Արևմուտքի էներգետիկ շահերի հետ կապված, կամ, օրինակ, Ռուսաստանի և Թուրքիայի ջերմ հարաբերություններով պայմանավորված։

-Ցավոք, ՀՀ իշխանությունները չունեն խաղաղության օրակարգ․ իրենք ասում են, որ եկել են խաղաղության օրակարգով, բայց իրենց օրակարգի մեջ չկա բովանդակություն։ Ինչ է պատկերացնում Հայաստանը խաղաղություն ասելով՝ անհասկանալի է։ Իշխող ուժը եկել է մի ծրագրով, որտեղ գրված էր, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի մաս, և որ պետք է պայքարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի ներքո ինքնորոշման իրավունքի իրացման համար, բայց հաշված ամիսներ հետո հայտարարեցին նշաձող իջեցնելու մասին, դիսկուրսը փոխվեց դեպի իրավունքներ և անվտանգություն, բայց դա էլ բովանդակություն չստացավ։ Եվ հիմա էլ ասում են՝ Բաքուն և Ստեփանակերտը թող ուղիղ խոսեն, բայց ի՞նչ երկխոսության մասին է խոսքը, երբ Ադրբեջանն առհասարակ հրաժարվում է խոսակցություն ունենալ Ստեփանակերտի իշխանությունների հետ։ Անդրադառնալով միջազգային հայտարարություներին և Ադրբեջանի հետ կապերին՝ աբսուրդ իրավիճակ է ստեղծվել․ նոր գազային պայմանագրեր են կնքվում։ Ի՞նչ է ստացվում՝ եվրոպացիները փող են վճարում Բաքվի բռնապետին, որը ռուսական գազը վաճառում է եվրոպացիներին, և ո՞վ է տուժում․ հայկական կողմը, որովհետև այդ գումարներով մեր դեմ օգտագործելու համար զենք և նոր տեխնոլոգիաներ են գնվում, և մեր տարածաշրջանը ոչ թե զինաթափվում է, այլ, կարծես, նորովի է զինվում 2020թ․ պատերազմից հետո։ Սա աբսուրդ իրավիճակ է։ Բնականաբար, յուրաքանչյուր միջնորդ երկիր իր շահերով է առաջնորդվում, բայց աշխարհն այնքան է խառնվել, որ դժվար է հստակ կանխատեսումներ անել Արևմուտքի և ՌԴ շահերի վերաբերյալ, և Բաքուն էլ փորձում է այդ շահերի վրա խաղալ։

-Դուք խոսեցիք իշխանության նախընտրական ծրագրի մասին։ Նրանք հաճախ են ասում, որ խաղաղության դարաշրջան բացելու մասին իրենց գլոբալ թեզն արժանացել է քաղաքացիների հավանությանը, և նշեցիք այդ ծրագրի փոփոխությունների մասին։ Իշխանություններն այդ փոփոխությունները բացատրում են ուկրաինական պատերազմով և Հարավային Կովկասում ուժերի դասավորության փոփոխմամբ։ Արդյո՞ք արդարացված կարող է լինել այս բացատրությունը։

-ՔՊ ծրագրից վերացարկվենք, անդրադառնանք Կառավարության ծրագրին․ ԱԺ-ն հաստատել է 5 տարվա այդ ծրագիրը, որտեղ իշխանությունները խոստումներ են տվել։ Հիմա եթե պետք է ասեն՝ իրավիճակը փոխվեց, սա պետք է այսպես մեկնաբանենք․ սա վկայում է ժողովրդավարության առումով լուրջ խնդիրների մասին։ Իրենք հիմա, օրինակ՝ Արցախի վերաբերյալ, ասում են բաներ, սակայն իրենց ծրագրում այլ բան են գրել։ Ես չեմ կարծում, թե Ուկրաինայի պատերազմն այդպիսի ազդեցություն է ունեցել, կարծում եմ՝ քննարկվել է այն հարցը, որ եկեք ավելի մեղմ հռետորաբանություն որդեգրենք։ Բայց միայն Նիկոլ Փաշինյանի իշխանության հարցը չէ, նաև նախկինում է այդ մոտեցումը եղել, որ ավելի կառուցողական դիրքավորմամբ գնալով և բանակցային առաջարկներին շարունակ «այո» ասելով՝ հայկական կողմը կդիտվի որպես կառուցողական կողմ, իսկ Ադրբեջանը՝ ապակառուցողական։ Այս տրամաբանությունը կարող էր աշխատել, եթե դրան զուգահեռ մենք պատրաստվեինք ռազմական առումով դիմագրավել ադրբեջանական ագրեսիային։ Բայց ամեն ինչի համաձայնելով և դիրքորոշումները մեղացնելով՝ մենք խաղաղության չենք հասնի, հակառակը՝ Բաքվի ախորժակն ավելի է մեծանում։

-Անցյալ շաբաթ Ֆրանսիայի Սենատն ընդունեց խորհրդատվական բնույթի բանաձև՝ Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ։ Բաքուն բացասաբար արձագանքեց այս գործընթացին։ Հաշվի առնելով Բաքվի ձեռագիրը՝ ի՞նչ քայլերի կարող են նրանք դիմել մեր տարածաշրջանում և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում Ֆրանսիայի դերը նվազեցնելու համար։

-Նախ՝ շատ կարևոր որոշում էր, այնտեղ գործնական բնույթի որոշակի դրույթներ կային։ Շատ կուզենամ, որ ճիշտ աշխատանք տարվի այդ ամենի իմպլեմենտացման համար․ կարևոր ձեռքբերում էր։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, իրավացի եք՝ կոշտ ելույթներ հնչեցին, ծայրահեղական հայտարարության տեքստ ընդունեցին։ Բաքուն ամեն ինչ անում է, որ Ֆրանսիան չմնա որպես միջնորդ մեր տարածաշրջանում։ Առաջին անգամ չէ, որ Ալիևին նյարդայնացնում են Մակրոնի հայտարարությունները։ Բաքուն քարոզչական առումով ամեն ինչ անում է՝ Ֆրանսիան ներկայացնելու որպես ընդգծված հայամետ պետություն, որպեսզի Ֆրանսիան իրավունք չունենա միջնորդի դեր խաղալ, բայց դա չի աշխատում։ Ադրբեջանը նման բաները փորձում է օգտագործել նաև էսկալացիայի գնալու համար։ Բաքվի նպատակն այն է, որ չխոսվի Արցախի հարցի մասին, և որ դա դիտարկվի որպես ներքին խնդիր։ Միջազգային հանրության և մեր խնդիրը պետք է լինի Արցախի հարցը միջազգայնացնելը, այդ միջազգայնացումը որոշակի զսպաշապիկ է։ Բայց աղմուկը բավարար չէ, պետք է գործողությունների ծրագիր լինի մեր պետական քաղաքականության հիմքում, որն արդյունքներ տա թեկուզ մի քանի տասնամյակ անց։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Էդուարդ Պողոսյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2022. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: